ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Տիգրան Աբրահամյան. Իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը

Տիգրան Աբրահամյան. Իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը
17.04.2022 | 10:17

Այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի:


Ռուսաստանի դեմ տարվող միջազգային դիմակայությունը չի սահմանափակվելու պատժամիջոցներով, Ուկրաինային մատակարարվող սպառազինության հսկայական քանակով և ֆինանսական օժանդակությամբ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ՌԴ-ի շուրջ և նրա ավանդական ազդեցության տարածաշրջաններում նոր «թեժ կետեր» ձևավորվեն, եղածները բորբոքվեն։ Սա, անկասկած, հարվածների այն ձևերից է, որն օգտագործվելու է ՌԴ-ի դեմ։
Հայաստանի ու Արցախի գլխավոր խնդիրն է, որպեսզի այս գործողությունների հետևանքով մենք ՌԴ-մնացածներ բախումների պոլիգոնի չվերածվենք, որի հավանականությունը հատկապես վերջին շրջանում կտրուկ աճել է։
Այս ֆոնին Հայաստանի իշխանության հայտարարությունները, վարքագիծը, վարվող քաղաքականությունը ոչ միայն նկարագրածս իրադարձությունները կանխելու հնարավորություն չեն ստեղծում, այլև պարարտ հող են նախապատրաստում նոր էսկալացիայի համար։


Մի կողմից, Փաշինյանը հայտարարում է պատերազմի վտանգի մասին, մյուս կողմից, իշխող խորհրդարանական խմբակցությունը խայտառակ պահվածք է դրսևորում։
Դեռ չեմ խոսում իշխանության նախաձեռնությամբ առաջին պլան բերված ծաղրածուների, շոումենների մասին, որոնք փորձում են հանրությանը լրիվ այլ օրակարգում պահել, ձեռքի հետ էլ վարկաբեկել բոլոր այն քաղաքական և ոչ քաղաքական խմբերին, որոնք իրական վտանգներից են խոսում։


Սրանք ոչ մի կերպ չեն հասկանում, որ նոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու, ավելին՝ առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի ՀՀ, որի դրսևորումները փոքր մասշտաբով արդեն դրսևորվել են Գեղարքունիքի, Վայոց ձորի և հատկապես Սյունիքի ուղղությամբ։
Այս իշխանությունն իր թուլամորթությամբ և պահվածքով միայն մոտեցնում է պատերազմը:

Դիտվել է՝ 11551

Մեկնաբանություններ